Եթե մահացածը չի հասցել ստանալ իրեն հասանելիք նպաստը, կենսաթոշակը կամ աշխատավարձը

Օրենսդրությունը կարգավորել է նաև այնպիսի իրավիճակները, երբ անձը մահացել է, սակայն չի հասցրել ստանալ իրեն հասանելիք որոշ դրամական միջոցներ: Այժմ տեսնենք, թե ինչ դրամական միջոցների մասին է խոսքը:

Մասնավորապես` վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:

Վերը նշված հիմքով գումարներ վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Մահացածին չվճարված գումարները վերոնշյալ հիմքով ստանալու իրավունք ունեցող անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել