Ինչո՞ւ Հարությունը խուսափեց զինվորական ծառայությունից

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հարություն Շ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 02.02.2001թ. բժշկական հանձնաժողովի կողմից ճանավելով պիտանի զին. ծառայության համար, վերցվել է զին. հաշվառման, սակայն չի զորակոչվել, քանի որ համաձայն ՀՀ Զինապարտության մասին օրենքի 13 հոդվածի 1 ա կետի՝ օգտվել է տարկետման իրավունքից որպես միայնակ թոշակառու տատի խնամակալ և այդ կապակցությամբ՝ ձևակերպելով տարկետումը մինչև 08.07.2012թ:
19.06.2008թ. Հարություն Շահբազյանի խնամակալության տակ գտնվող Մարիետա Շահբազյանը մահացել է և համաձայն ՀՀ <Զինապարտության մասին> օրենքի զինակոչիկը կորցրել է տարեկետման իրավունքը և խուսափել 2008թ. գարնանային հերթական զորակոչից:

Հարությունի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Դատաքննության ընթացքում Հարություն Շ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն իրեն մասամբ է մեղավոր ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը չի ներկայացել զինվորական կոմիսարիատ, քանի որ տեղյակ չի եղել, որ երկկողմանի ծնողազուրկ անձինք նույնպես պետք է մեկնեն զինվորական ծառայության: Դա է եղել է այն հիմնական պատճառը, որ ինքը չի ներկայացել զինվորական կոմիսարիատ: Այդ ողջ ընթացքում ինքը գտնվել է Երևան քաղաքում և Հայաստանի Հանրապետությունից չի բացակայել:

Վերոհիշյալ փաստերի հիման վրա դատարանը եկել է այն եզրահանգման, որ Հարություն Շ.-ն, 2001 թվականի փետրվարի 2-ին բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվելով պիտանի զինվորական ծառայության համար, վերցվել է զինվորական հաշվառման, սակայն չի զորակոչվել, քանի որ համաձայն ՙԶինապարտության մասին՚ ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1ա կետի օգտվել է տարկետման իրավունքից` որպես միայնակ թոշակառու տատի խնամակալ, և այդ կապակցությամբ ձևակերպվել է նրա տարկետումը մինչև 2012 հուլիսի 8-ը:
2008 թվականի հունիսի 19-ին Հարություն Շ.-ի խնամակալության տակ գտնվող Մարիետա Շահբազյանը մահացել է և, համաձայն ՙԶինապարտության մասին՚ ՀՀ օրենքի, զինակոչիկը կորցրել է տարկետման իրավունքը և խուսափել է 2008 թվականի գարնանային ժամկետային զինվորական ծառայության և հերթական զորակոչից:շ
Այսինքն, Հարություն Շ.-ն կատարել է արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանը վճռել է Հարություն Շ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում 9 (ինն) ամիս ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2012 թվականի օգոստոսի 1-ից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել