Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Դավիթ Ավանեսյանը և Կարեն Մելքումյանը նշանակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: