«Ներմուծում անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անմաքս առևտրի խանութներ, ինչպես նաև դրանցից ապրանքների վաճառքի հետ կապված հարաբերությունները։
Մաքսային սույն ռեժիմի շրջանակներում՝
ա) մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի.
բ) չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, բացառությամբ սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված միջոցների:
Աղբյուրը` Իրավաբան.net