Աշխատանքային գրքույկը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում գործատուն աշխատողին տրամադրում է աշխատանքային գրքույկի կրկնօրինակ` աշխատանքային գրքույկը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու մասին փաստը հայտնի դառնալուց հետո 5 օրվա ընթացքում՝ տիտղոսաթերթի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է գործատուի կնիքը:
Աշխատանքային գրքույկի կրկնօրինակում` աշխատանքային օրենսգրքով պահանջվող գրառումները կատարում է գործատուն` հիմք ընդունելով գործատուի մոտ աշխատողի անձնական թերթիկում առկա տեղեկատվությունը: Եթե անձնական թերթիկում բացակայում են աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները, ապա այդ տեղեկությունների հիմնավորման մասին փաստաթուղթը` աշխատանքային պայմանագիրը, հրամանը, կարգադրությունը, որոշումը ներկայացնում է աշխատողը, որի հիման վրա լրացվում է աշխատանքային գրքույկի կրկնօրինակը։
Այն անձը, ով կորցրել է աշխատանքային գրքույկը, պետք է դրա մասին անհապաղ հայտնի վերջին աշխատատեղի գործատուին: Գործատուն 15 օրվա ընթացքում աշխատանքային գրքույկի կրկնօրինակը հանձնում է դիմողին:
Աշխատանքային գրքույկի կրկնօրինակը լրացվում է սահմանված կարգին համապատասխան:
Աղբյուրը` Իրավաբան.net