Հրազդանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին, Սևակ Միքայելյանը հայտարարություն է արել, որում նշվում է․
«Հարգելի հրազդանցիներ
Թշնամու կողմից մեզ պարտադրված պատերազմում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև վերջնական հաղթանակ։
Այս օրհասական պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը։
Հրազդանի համայնքապետարանում արդեն իսկ մեկնարկել և ընթանում է կամավորական ջոկատի կազմավորման գործընթացը։
Նոր կազմավորվող կամավորական ջոկատը գլխավորելու եմ ես։
Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստակամ են միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, խնդրում և կոչ եմ անում դիմել Հրազդանի համայնքապետարան՝ կամավորական ջոկատին անդամակցելու համար։
Հայրենիքն այսօր, առավել քան երբևէ, ունի բոլորիս աջակցության կարիքը։
Հաղթանակն անկասկած մերն է լինելու։
Գլուխներդ միշտ բարձր Հայոց Մայրեր…»։