Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որում ասվում է․
«Սիրելի ՛ հայրենակիցներ,
Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին:
Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից:
#Հավատում_եմ_մեր_հաղթանակին»։