Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծում այսօրվանից կաշխատեն նաև հոգեբաններ, որոնք անվճար խորհրդատվություն կտրամադրեն բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը։

Զանգահարելով 114 թեժ գիծ, ուղղակի հետևեք ձայնային հրահանգներին` համապատասխան մասնագետներին միանալու համար։
Հոգեբանները պատրաստ են պատասխանել Ձեր հարցերին յուրաքանչյուր օր, ժամը` 09:00-21:00-ն։
Հիշեցնենք, որ 114 թեժ գիծն անվճար է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել