Հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում․ Արծրուն Հովհաննիսյան

Մեր հրետանավորների դիպուկ կրակի շնորհիվ հարավային ուղղությամբ խափանվել է թշնամու ավտոշարասյան առաջխաղացումը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը․ «Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններով: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ մարտեր չեն եղել, ինչպես նախորդ օրերին: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ հարձակում: Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում. «Այսօր կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»:

Մանրամանսերը՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել