Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ավելի վաղ հայտնել էր, որ ժամանակավորապես կարգելվի թուրքական ծագման մի շարք ապրանքների ներմուծումը Հայաստան։ Շատերի մոտ հարց էր առաջացել, թե ինչու ժամանակավորապես։ Պատգամավորը պարզաբանել է․

«Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով։

Սիրելի բարեկամներ,

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:

Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ❗️ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ❗️միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։

Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ ❗️ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ամսվա ընթացքում։
❗️Մի կարևոր լրացում։ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ։

❗️ Ինչու՞ դեկտեմբերի 31-ից։ Որպեսզի մեր հայրենակից տնտեսվարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել