Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Վահե Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված «Սլավ Ստռոյ» ՍՊ ընկերության տնօրեն և փաստացի ղեկավարելով ընկերության գործունեությունը` 13.07.2009թ.-ից մինչ 21.04.2011թ. ընկած ժամանակահատվածը իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն, սակայն տարածքային հարկային տեսչություն ներկայացրած շահութահարկի, եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի հաշվետվություններով հաշվարկված հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելով սեփական շահերից ելնելով` ընկերության հիմնական և շրջանառու միջոցները տնօրինել է իր հայեցողությամբ և կանխամտածված ստեղծել անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով պարտատիրոջը պատճառել է խոշոր չափի` 1.077.765 ՀՀ դրամի վնաս:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ Գլխավոր դատախազությունը:
Ծանուցում.Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net