Հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը ի գիտություն Արցախի Հանրապետության  կենսաթոշակառուների և նպաստառուների, ովքեր գտնվում են հանրապետության տարածքում, հատնում է․

«Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր և, առկայության դեպքում, նույնականացման քարտ) ներկայանալ նախարարության նոր ապաստարան։

Վճարումները կիրականացվեն անկախ կենսաթոշակառուի կամ նպաստառուի հաշվառման վայրից։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 047-94-54-43 հեռախոսահամարով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել