Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվումԱշոտ Վ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որն ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենքերի շարքին գործարանային արտադրության «ժալո» տեսակի ընդհանուր նշանակության որսորդական դանակ, որը վերջինիս մոտ հայտնաբերվել է 2013թ. փետրվարի 5-ին Գ. Լուսավորչի փողոցում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվող ըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net