Ինչպե՞ս Բաբկենը վերջնականապես խուսափեց զինվորական ծառայությունից.Դասալքությո՞ւն էր, թե …

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Բաբկեն Դ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՈԶ X զորամասում, 2012թ.օգոստոսի 15-ից զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով այլևս ծառայության չի ներկայացել:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դատարանում մեղադրանքը պաշտպանում է ՀՀ զինվորական դատախազությունը:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի՝

1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարիժ ամկետով:
2.Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Դասալքությունը, որը կատարվել է ռազմականդրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4.Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում.Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քան ի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել