2020թ. hոկտեմբերի 13-ին Էրազմուս+ ծրագրի 342 հայ մասնակից և շրջանավարտ բաց նամակ են հղել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
«Դեսպանն իր շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին և շրջանավարտներին նամակի, իր հետ կապ պահպանելու նախաձեռնության, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող ներկա իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնողականություն ցուցաբերելու կապակցությամբ: Նամակը փոխանցվել է Եվրոպական հանձնաժողովին և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը»,-նշված է ԵՄ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարության մեջ։