«Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի, որով խնդրել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչության 15.09.2011 թվականի թիվ 1000347 ակտը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 08.11.2011 թվականի թիվ 59/1 որոշումը։
Հայցվորը հայտնել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20.06.2011 թվականի թիվ 1000347 հանձնարարագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոն հարկային տեսչության աշխատակիցները 24.06.2011 թվականից մինչև 26.08.2011 թվականը «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկում կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 15.09.2011 թվականին կազմվել է թիվ 1000347 ակտը։ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության կողմից 15.09.2011 թվականին կազմված թիվ 1000347 ակտի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին առաջադրվել է 90.662.787 ՀՀ դրամ` որպես եկամտահարկ, 422.340.642 ՀՀ դրամ` որպես սոցիալական վճար, 57.000.381 ՀՀ դրամ` որպես հարկային մարմնի զարգացման ֆոնդին վճարման ենթակա գումար, վճարելու պարտավորություն։ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի 14.10.2011 թվականի թիվ ԴԴ-1Ե-5658 դիմում-գանգատի համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովին խնդրվել է առ ոչինչ կամ անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության 15.09.2011 թվականի թիվ 1000347 ակտը։ ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 08.11.2011 թվականի թիվ 59/1 որոշման համաձայն` ստուգման ակտը թողնվել է անփոփոխ։
Դատարանը գտել է, որ բացակայում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության կողմից 15.09.2011 թվականին կազմված թիվ 1000347 ակտի 3-րդ կետով արձանագրված խախտման փաստը, քանի որ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «ա» կետի հիմքով համախառն եկամտից նվազեցվում են զինծառայողների և դրանց հավասարեցված անձանց զինվորական ծառայության հետ կապված եկամուտները, քրեակատարողական ծառայողները հավասարեցված են զինծառայողներին, իսկ դատական կարգադրիչները սոցիալական երաշխիքների մասով հավասարեցված են քրեակատարողական ծառայողներին, ուստի դատական կարգադրիչների մասով ևս եկամուտները ենթակա են նվազեցման։
Դատարանը գտնում է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության 15.09.2011 թվականի թիվ 1000347 ակտը ենթակա է անվավեր ճանաչման։ Նկատի ուենալով, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության 15.09.2011 թվականի թիվ 1000347 ակտը ենթակա է անվավեր ճանաչման, ուստի դատարանը գտնում է, որ այդ ակտն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 08.11.2011 թվականի թիվ 59/1 որոշումը նույնպես ենթակա է վերացման։
Դատարանը վճռեց հայցը բավարարել մասնակի. «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի հայցը` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության 15.09.2011 թվականի թիվ 1000347 ակտը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 08.11.2011 թվականի թիվ 59/1 որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասով, մերժել։ ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության 15.09.2011 թվականի թիվ 1000347 ակտը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի 08.11.2011 թվականի թիվ 59/1 որոշումը ճանաչել անվավեր։
Աղբյուրը` Իրավաբան.net