Կամավոր բժիշկներ և կրտսեր բուժաշխատողներ իրականացնում են Արցախից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ

Առողջապահության նախարարությունից տեղեկանում ենք.

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետաքրքրվել է պատերազմական իրավիճակում իրականացվող կամավորական աշխատանքներով:

Մի քանի տասնյակ կամավոր բժիշկ և կրտսեր բժշկական աշխատող, առողջապահության նախարարության հետ համագործակցելով, կազմում են բրիգադներ և իրականացնում Արցախի Հանրապետությունից ու սահմանամերձ տարածքներից վիրավորների տարհանումը դեպի Հայաստանի մասնագիտացված կենտրոններ:

Նախարարը մանրազնին ուսումնասիրել է շտապօգնության մեքենաների տեխնիկական հագեցվածության աստիճանը, հարմարավետությունը և այլ անհրաժեշտ պահանջներ վիրավոր զինվորների տեղափոխումը հավուր պատշաճի կազմակերպելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել