Կորոնավիրուսի նոր դեպքերը 1371-ն են, գրանցվել է 7 մահ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից.

  • 47119– ն` առողջացած,
  • 1046– ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 7-ն են)
  • 11519 – ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 311 – ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է  336111 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1371 նոր դեպք և 406 առողջացած, կատարվել է 3957 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել