Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոբերտ Մ.ի, Գոռ Զ.-ի, Աշոտ Մ.-ի, Սերյոժա Խ.-ի, Դավիթ Ռ.-ի, Արման Շ.-ի և Միքայել Ա.-ի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 55565 զորամասի զինծառայողներ, 2012թ. փետրվարի 16-ին և 17-ին զորամասի տարածքում խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի կանոնները, վիճաբանել և բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net