Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընսհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Կարեն Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 04-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում գործող Ամադեո սրճարանի մոտակայքում Գոհար Հ.-ին պատկանող պայուսակում գտնվող դրամապանակից բացահայտ հափշտակել է վերջինիս պատկանող զգալի չափի` 54000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net