Ի՞նչ աջակցություն են ստանում Արցախից ժամանած քաղաքացիները․ ինչպե՞ս դիմել օգնության համար
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հայաստանի Հանրապետություն ինքնաբուխ ժամանած Արցախի քաղաքացիների առջև ծառացած խնդիրները համակարգում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Արցախից եկածներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել 117 կամ 114 թեժ գծի հեռախոսահամարներին։
Իրավաբան.net-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց Արցախից եկած քաղաքացիներին տրամադրվող օգնության ծրագրերը:
Արցախից եկած դպրոցահասակ երեխաները, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հոգածությամբ կարող են հաճախել իրենց բնակավայրի մոտակա դպրոցը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ էլ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն:
Իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանալու համար էլ կարող են դիմել «Հայփոստի» մոտակա մասնաճյուղ։
Նաև նշենք, որ պարզեցվել են ռազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների թաղման նպաստի ստացման գործընթացը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սարգսյան Հասմիկ