Ավելի քան 120 բնակավայրեր ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին, սպանվել է 31 խաղաղ բնակիչ, 106-ը՝ վիրավորվել

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական խողովակներով տարածվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ:

Համաձայն երկրորդ միջանկյալ զեկույցի՝ հոկտեմբերի 12-ը ներառյալ ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում և խիտ բնակեցված (մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Քարվաճառը, Բերձորը, Թաղասերը, Վարդաշատը, Սպիտակշենը, Մեղավուսը, Ներքին Հորաթաղը, Ալաշանը, Մադաղիսը և այլն) ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին, որոնք ուղեկցվել են ԱԹՍ-ների, հրետանու, հրթիռային և տանկային հարվածների կիրառմամբ, և մեծամասամբ եղել են չտարբերակված՝ այդպիսով սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին:

Համաձայն զեկույցի՝ հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է 31 խաղաղ բնակիչ (8 կին և 23 տղամարդ, 1 երեխա և 30 մեծահասակ)։ Վիրավորվել է 106 խաղաղ բնակիչ, որոնցից 86-ը ստացել են ծանր վիրավորումներ։

Ադրբեջանի զինված ուժերը անտեսում են ռազմական նպատակների և քաղաքացիական բնակչության տարբերակման իրենց պարտավորությունները: Բացի այդ, նրանք չեն կրառել նաև խաղաղ բնակչությանը նախագզուշացնող միջոցառումներ: Շատ դեպքերում այդ հարձակումները եղել են թիրախավորված և դիտավորյալ, քանի որ ռազմական թիրախները տեղակայված են քաղաքացիական օբյեկտներից բավական մեծ  հեռավորության վրա, իսկ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են ճշգրիտ զինատեսակներ, ինչպես օրինակ հրթիռներ և հարվածող դրոններ: Հարձակման շրջաններում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ փաստում է Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը, ինչը համազոր է ռազմական հանցագործության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել