«Էլիտ Հայջին» ՓԲԸ-ն հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի` 14.07.2011թ. թիվ 1000143 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 18 մայիսի 2011թ. թիվ 1000143 հանձնարարագրի հիման վրա, «էլիւո Հայջին» ՓԲԸ-ում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքներով 14 հուլիսի 2011թ.-ին կազմվել է թիվ 1000143 ակտը։ Ակտի 5-րդ կետով արձանագրվել է ավելացված արժեքի հարկի խախտում, որի հիման վրա Ընկերությանն առաջադրվել Է ավելացված արժեքի հարկի գծով 3,732.189 ՀՀ դրամ վճարելու պարտավորություն։
2008թ. հուլիսի 29-ին Հայցվորը Չինաստանի Հանրապետությունում գտնվող «Ռեյնբոու Ֆեյմ Ինդաստրիալ ԼԹԴ» ընկերությունից ՀՀ տարածք է ներմուծել 8,612 փաթեթ մանկական խանձարուրներ, որի դիմաց մաքսային մարմինների կողմից գանձվել Է 2,488.126 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ)։ Նշված գումարը Հայցվորը որպես հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումար արտացոլել է 2008թ. 3-րդ եռամսյակի համար հարկային տեսչություն ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկում։ Նշված ապրանքների ներմուծումից հետո հայտնաբերվել Է, որ դրանք թերություններով են (դեֆեկտավոր են) և ենթակա չեն օգտագործման։ Այդ մասին Հայցվորը 2008թ. հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույցի ժամանակ, իսկ հաջորդ օրը 2008թ. հոկտեմբերի 29-ին վերջինիս Էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղյակ է պահել վաճառող ընկերությանը։ Այնուհետ, ընթացող բանակցությունների արդյունքում Վաճառող ընկերությունն ընդունել է ապրանքների թերություն ունենալու փաստը և 2009թ. հունվարի 8-ին այդ մասին գրությունն է ուղարկել Հայցվորին։
Սույն գործով դատարանը գտել է, որ Հայցվորի կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները չեն կարող համարվել որպես վերջինիս կողմից ձեռք բերված ապրանքներ։
Դատարանը նշված փաստը հաստատված է համարում, քանի որ այն ընդունվել է նաև նշված Ակտը կազմած տեսուչների կողմից (Ակտով արձանագրվել է հետևյալ միտքը. «…Եվ քանի որ ըստ էության 2009թ. հունվարին արդեն իսկ պարզ էր, որ 2008թ. 3-րդ եռամսյակում ներմուծված վերոգրյալ ապրանքները չեն կարող օգտագործվել արտադրական կամ այլ ոչ առևտրային նպատակներով և որ դրանք չեն կարող դիտվել որպես ձեռք բերված ապրանքներ…։»), իսկ նման դեպքերի համար ՀՀ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանել է, որ ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է։
Դատարանը հաստատված է համարել, որ Հայցվորի կողմից 2008թ. հուլիսի 28-ին Չինաստանի Հանրապետությունից 8612 փաթեթ մանկական խանձարուրները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել առևտրային նպատակով, իսկ հետագայում այդ նպատակին դրանց չօգտագործվելը չի հանգեցնում դրանց ներմուծման նպատակի փոփոխությանը, որն էլ հիմք է տալիս գալու այն եզրահանգման, որ ներմուծված ապրանքները չեն համարվում որպես ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակով ձեռք բերված, իսկ նշված փաստն էլ իր հերթին հաստատում է, որ Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն։
Դատարանը վճռեց հայցը բավարարել. մասնակի` 5-րդ կետի մասով, անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ Նոր Նորքի ՀՏ 14.07.2011թ. թիվ 1000143 ակտը։
Աղբյուրը` Իրավաբան.net