Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ 21-րդ դարը մերն է լինելու, հենց հիմա մենք կյանքի ենք կոչում. Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը հայտնում է, որ չնայած նրան, որ քաղաքային ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով, պլանային աշխատանքները կատարվում են 100 տոկոսով։

«Այսօր Վազգեն Սարգսյանի հուշարձանին կից ցայտաղբյուրի աշխատանքը համարում եմ շատ սիմվոլիկ, և այսուհետ մեր քաղաքի բնակիչները և հյուրերը նաև կարող են այս ցայտաղբյուրի օգտվել։

90-ականների հաղթական պատերազմի շարունակությունն ենք մենք վարում և Վազգեն Սարգսյանի խոսքերը, որ 21-րդ դարը մերն է լինելու, հենց հիմա մենք կյանքի ենք կոչում»,-ասաց վարչական շրջանի ղեկավարը։

Ավետ Պողոսյանը նաև հայտնեց, որ Վազգեն Սարգսյանը ոչ միայն ռազմական գործողություններն է վարել ճակատում, այլ նաև թիկունքում ստիպված էր լինում Հայաստանի թշնամիների դեմ պայքարել։ «Այն ժամանակ ռազմաքաղաքակն ղեկավարությունը նաև դրանով էր զբաղված և մենք մինշտ պետք է հիշենք, որ Վազգեն Սարգսյանը ճակատում չի զոհվել, այլ զոհվել է Երևանում։ Հենց այս ռազմական դրության ժամանակ մենք առավել ուշադիր պետք է լինենք պարտվողական տրամադրություններ տարածողների, կեղծ ինֆորմացիա տարածողների նկատմամբ և այդ առումով Վազգեն Սարգսյանի կոչերը շատ արդիական են նաև հիմա»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել