Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ «Մարդու իրավունքների սիրիական դատարանի» (Syrian Observatory for Human Rights) տվյալների՝ Թուրքիայի օգնությամբ և համակարգմամբ Ադրբեջան ժամանած սիրիացի վարձկաններից առնվազն 119 սպանվել է։ Նշվածներից 78-ի մարմինները արդեն տեղափոխվել են Սիրիա։ Ըստ նույն աղբյուրի՝ առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում ևս մեկ՝ 400 հոգուց բաղկացած վարձկանների խումբ է մեկնելու Ադրբեջան»։