Իրավաբան Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր առաջնագծի ՀԶՈՐՆԵՐԸ պիտի իմանան, որ միջազգային պայմանագրերի (պատերազմի կանոնների) համաձայն` վարձկանները չեն կարող լինել ռազմագերի։ Ռազմագերին ունի իրավունքներ` չխոշտանգվելու իրավունք, նվազագույն սնունդ ստանալու իրավունք և այլն։
Իսկ վարձկանները չունեն այս իրավունքները, ու դրանց բոլոր գործողությունները համարվում են ահաբեկչություն։ Ու եթե էդ մարդկության տականքից ձեռքներդ մարդ ընկնի (թեկուզ` վիրավոր) պատկերացնում եմ` ինչ եք անելու դրան…
ԲԱ՛ՅՑ։ Փորձեք զսպել ձեզ ու չսատկացնել դրանց. դրանք լրացուցիչ կարևոր տվյալներ կտան, որոնք ևս մի անգամ կապացուցեն, որ արևելյան ու արևմտյան սահմանակիցների ղեկավարները պատերազմական հանցագործներ ու ահաբեկիչներ են։
Հ. Գ. Մեր ՀԶՈՐՆԵՐԸ դառել են մարդկության այս տականքի ահ ու սարսափը այս օրերին»։