Վաղ առավոտյան հակառակորդը նորից սկսել է հարձակողական գործողությունները՝ 3-4 ուղղություններով։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան։
«Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն- հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել, Հադրութ քաղաքը լիարժեք գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ»,-նշել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանը չի իրականացնում գերիների և դիակների դուրսբերում ու փոխանակում։ Նա ևս մեկ անգամ վերահաստատել է՝ Թալիշ գյուղը Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ։
Մանրամասները՝ տեսանյութում