Ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսում նույնիսկ այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր և համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայակական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդին՝ անհրաժեշտ հակահարված տալով և ետ շպրտելով նրանց ելման դիրքերը»,-նշել է նա։

Այսօր ադրբեջանական պաշտոնական շրջանակները և լրատվամիջոցները հայտարարում էին, որ գրավել են Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը։ Հովհաննիսյանը նշեց, որ դա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև նա հենց այդ պահին գտնվում էր Հադրութ քաղաքում, նման բան չկա։

«Ավելին ասեմ, կոնկրետ այդ ուղղությամբ՝ այսինքն մերձարաքսյան հովտից դեպի հյուսիս ակտիվ մարտական գործողություններ ընդհանրապես չէին ընթանում»,-նշել է նա։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշել է, որ Ալիևը հայտարարել է բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերում մեծ ազդեցություն ունեն օտար պետության, թեկուզ և իրենց համար ռազմական դաշնակից համարվող ուժերը, պատերազմի ընթացքում առնվազն մի քանի անգամ Ալիևը հայտարարել է բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

Շատ մեծ կասկած և մտահոգություն կա, որ ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է Ադրբեջանում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել