Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք.
«Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված հերոսների թվում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրան Սիմոնյանը։ Նրանք ժամկետային զինծառայողներ էին:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած տղաների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին»: