Զոհվել է ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար կամավորական Վահագն Բուդուրյանը

Արմաթ ինժեներական լաբորատորիան հայտնում է․

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է կամավոր մեկնած, Երևանի թիվ 155 դպրոցի ԱՐՄԱԹ լաբորատորիայի խմբավար ՎԱՀԱԳՆ ԲՈՒԴՈՒՐՅԱՆԸ:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ողջ համայնքը իր խորը ցավակցությունն է հայտնում Վահագնի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին:

Մեր գաղափարակցի ու գործընկերոջ հիշատակը վառ կմնա:

Վահագն Բուդուրյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր հոկտեմբերի 08-ին ժամը 17:00-ին՝ Շահումյանի Սան-Լազարո սգո սրահում, իսկ թաղման արարողությունը հոկտեմբերի 09-ին ժամը 13:00-ին՝ Եռաբլուրում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել