Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Կաթնառատի ջրի խնդրի հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթ, ձեռնարկվել են հրատապ քայլեր
Օպերատիվ արձագանքելով Տաշիրի Կաթնառատ գյուղից աղիքային սուր վարակ ախտորոշմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն մի շարք քաղաքացիների հոսպիտալացումների ահազանգին՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել։
Մարզային աշխատանքային այցի ընթացքում Ավագյանն անձամբ է ծանոթացել խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին, ԱԱՏՄ մասնագետները զեկուցել են ձեռնարկված քայլերի ընթացքը։
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ ժամանակավորապես դադարեցնել տվյալ համայնքի ջրամատակարարումը, հարուցվել է վարչական վարույթ, ընթանում է գործի զննում։
Որպես հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ձեռնարկել է Կաթնառատ համայնքի բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու միջոցառումներ։
ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի նորանշանակ ղեկավար Արման Ոսկանյանն այցելել է Ստեփանավանի ԲԿ՝ վերջինիս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ տեսակցելու աղեստամոքսային խանգարումներով այստեղ տեղափոխված հիվանդներին.։