Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 718 նոր դեպք է գրանցվել, մահացել է 9 մարդ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 54473 դեպք, որոնցից.

  • 45312-ն` առողջացած,
  • 1004-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 9-ն են)
  • 7855 -ն այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 302–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 312823 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 718 նոր դեպք և  202 առողջացած, կատարվել է 3656 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 86 (տղամարդ), 67 (կին), 88 (կին), 58 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (կին), 71 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել