Կուտակային հաշվի միջոցները փոխանցելը չափազանց վտանգավոր է ու կարող է խիստ վտանգել Հայաստանի ֆինանսական կայունությունը․ Վարուժան Ավետիքյան

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելիներս, մի քանի օր է ինչ որոշ քաղաքացիների կողմից առաջարկ է հնչում կուտակային հաշվի միջոցները փոխանցել Համահայկական և/կամ 1000+ հիմնադրամներին:

Հասկանում եմ, որ բոլորս բոցավառված են, բայց սա չափազանց վտանգավոր է ու կարող է խիստ վտանգել Հայաստանի ֆինանսական կայունությունը:

Մեր բոլորիս կուտակային միջոցները դրամային ու արտարժութային ներդրումների մեջ են (առնվազն 60% Հայաստանի ֆինանսական համակարգում) ու այդ միջոցները որևէ այլ տեղ փոխանցելու համար պետք է կատարված ներդրումները լիկվիդացնել/լուծարել: Եթե հավաքական կերպով այդպես անենք, ապա կարող է առաջանալ իրացվելիության ճգնաժամ ու ծանր իրավիճակ ստեղծել հայկական ֆինանսական համակարգի համար, ինչը հավատացնում եմ պատերազմից պակաս վտանգավոր չէ (2008-2009 գլոբալ ճգնաժամը վկա): Բացի այդ: Մենք այս ահաբեկչական պատերազմը #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դեռ երկար ապրելու ենք մեր հայրենքում: Այնպես որ, կուտակային միջոցները դեռ երկար ծառայելու են մեր երկրի բարօրությանն ու սոցիալական անվտանգությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել