The New York Times-ի  թղթակիցը լուսանկար է հրապարակել․ թուրքական F-16 կործանիչները՝ Գյանջայի օդանավակայանում

The New York Times-ի  թղթակից Քրիստիան Տրիեբերտը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է Գյանջայի միջազգային օդանավակայանում կայանված 2 միավոր թուրքական F-16 կործանիչների լուսանկարը՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ։

Արբանյակային լուսանկարը՝ Planet-ից։

«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվելու են Թուրքիայի օդուժի կողմից` հնարավոր CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,-նշել է նա։

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել