Օրեր, ժամեր ենք հաշվում, երբ սա կդադարի ու մենք կվերադառնանք մեր տուն․ Արցախից Հայաստան եկած ընտանիքներ
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմի հետևանքով արցախցի մի շարք ընտանիքներ ապաստան են գտել Հայաստանում:
Նրանք օր առաջ շտապում են վերադառնալ իրենց տուն: Չնայած հրետակոծության հետևանքով շատերն անօթևան են մնացել, բայց դա նրանց չի խանգարում գնալ իրենց տուն: Ասում են՝ նորից են քարը քարին դնելու: Երեխաներն էլ հատկապես կարոտել են դպրոցն ու ընկերներին, հայրերին․ «Հայրս այնտեղ է, ուզում եմ գնալ իրա մոտ, կարոտել եմ իրան»։
Այստեղ Արցախից եկած ընտանիքներին հյուրընկալել են ոչ միայն հայ, այլև եզդի ընտանիքներ:
Մանրամասները՝ տեսանյութում