Աղետի գոտի են համարվում Հայաստանի Հանրապետության այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ և այլ նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով:
Աղետի գոտու վերականգնողական աշխատանքներն իրականացվում են աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:
Իսկ համալիր ծրագիրը կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ:
Նշենք նաև, որ համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից և արտացոլվում աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում:
Տարեկան ծրագիրը մշակվում է կառավարության կողմից:
Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն առանձին տողով արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում` որպես պաշտպանված հոդված:
Աղբյուր՝ Իրավաբան.net