Արցախի հերոս Էդգար Մարկոսյանը Պոլտեխնիկի ուսանող է, ընտանիքի անդամներին չի ասել, որ առաջնագծում է

Արցախի Հանրապետության նախագահի հոկտեմբերի 4-ի հրամանագրով «Արցախի հերոս» բարձրագույն կոչման է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտի բակալավրի շրջանավարտ, մագիստրատուրայի «Էլեկտրոնիկա» մասնագիտության ՄՏՏ 918 խմբի ուսանող, Պոլիտեխնիկցի զինծառայող Էդգար Էդվարդի Մարկոսյանը։

«Է․Մարկոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը»,-այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողական համակազմը շնորհավորում է Արցախի հերոս Էդգար Մարկոսյանին և շնորհակալություն հայտնում Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ նվիրվածության համար։

Պոլիտեխնիկը իր զորակցությունն է հայտնում այն զինվորներին և սպաներին ովքեր այս պահին շարունակում են պատվով և անձնուրաց իրականացնել հայրենիքի պաշտպանությունը։

Աստված պահապան մեր բանակին:

Աստված պահապան բոլորիս:

Փառք Հայոց բանակին։

Պոլիտեխնիկի կողմից հրապարակված այս տեղեկության ներքո քաղաքացիները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել։ Ուշագրավ էր դրանցից մեկը․ «Ժամկետային զինծառայող, 1998 թ-ին ծնված Էդգար Մարկոսյանը տանեցիներին խաբել, ասել էր ինքը չի կռվում, թիկունքում ա, էն էլ նոր Արցախի նախագահը երեխուն «վառեց» ու Արցախի հերոսի կոչում տվեց՝ 10 տանկ ոչնչացնելու համար:
Փառք ու պատիվ, շնորհակալ ենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել