«Կեցցե՛ անկախ Արցախը»․ իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին՝ պաստառներ ցուցադրելով Կոնգրեսի դիմաց (տեսանյութ)

Իսպանացի պատգամավորներն իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին: Այսօր նրանք հավաքվել են Իսպանիայի Կոնգրեսի շենքի դիմաց՝ ցուցադրելով «Կեցցե՛ անկախ Արցախը», «Ո՛չ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառները, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները: Այս մասին տեղեկանում ենք Իսպայիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունից:

Ակցիային մասնակցել են պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Հիշեցնենք, որ Հայաստանին և Արցախին ավելի վաղ իրենց աջակցությունն են հայտնել Բասկերի երկրի Eusko Alkartasuna Կատալոնիայի Demòcrates կուսակցությունները՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան և միջազգային հանրությանը կոչ անելով պաշտպան կանգնել հայ ժողովրդին:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել