Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ ոչ հաղթանակով։ Այս մասին ճեպացրույցի ժամանակ հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա հայտարարել է՝ պատերազմը դադարեցնելու հիմնական գործոնը խելքն ու սթափությունն են, իսկ Ադրբեջանի իշխանությունների մոտ դա բացակայում է։
«Ռուսաստանի Դաշնությունն այս անգամ հակամարտությունը դադարեցնելու համար պետք է երկխոսի ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Թուրքիայի հետ: Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և Ռուսաստանն ի վիճակի էր համոզելու Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին` զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ, չգիտեմ` ինչքանո՞վ է պատրաստ ռուսական իշխանությունը` խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»,- ասաց Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում