ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալակիր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը այցելել է վիրավոր զինվորներին․
«Րոպեներ առաջ այցելեցի մեր վիրավոր քաջազուններին։ Հպարտությունս կրկնապատկվեց, երբ տեսա նրանց դուխը, սերը հայրենիքի հանդեպ, ոգևորվածությունն ու մարտական տրամադրվածությունը… դեռ չապաքինված՝ արդեն շտապում էին վերադառնալ սահման։
Շնորհակալ եմ ձեզ տղերք, որ անսասան կանգնեցիք ու հետ մղեցիք շուն թշնամուն։
Հայրենիքս պաշտպանված է ձեր ու ձեր ընկերների շնորհիվ…»,-գրել է նա։