ՍԴ-ն պաշտոնական գրություն է հղել Եվրոպական ՍԴ-ների խորհրդաժողովի գործող նախագահին

Սահմանադրական Դատարանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Սեպտեմբերի 29-ին Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը պաշտոնական գրություն է հղել Եվրոպական սահմանադրական դատարանների խորհրդաժողովի գործող նախագահ Պավել Ռիխետսկիին:
Հանգամանորեն տեղեկացնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ՝ Ա. Խաչատրյանը կոչ է արել ձեռնարկել արդյունավետ գործողություններ կասեցնելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը չի կարող այլ կերպ որակվել, քան ռազմական հանցագործություն ու գոյաբանական վտանգ՝ ուղղված Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության հիմնարար իրավունքների դեմ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել