Ազգայի Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ։
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում»։