Խոսքս ուղղում եմ Հայաստանին և հայերին՝ Ֆրանսիան հավատարիմ է մնալու իր դերին․ Մակրոն

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատնից ներկայացնում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հարցազրույցը․

«Ֆրանսիան ծայրահեղորեն մտահոգված է վերջին ժամերի ընթացքում Թուրքիայի հնչեցրած ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ, որոնք ազատում են Ադրբեջանի կապանքները Լեռնային Ղարաբաղը վերանվաճելու նկրտումներում, և սա մենք թույլ չենք տալու։

Ես հստակ կերպով վերստին խոսքս ուղղում եմ Հայաստանին և հայերին։ Ֆրանսիան հավատարիմ է մնալու իր դերին, և մենք զգոն ենք լինելու ընտանիքների, ժողովրդի, ինքնիշխանության հարգմանը։ Մենք չենք հանդուրժելու սրացման որևէ ուղերձ։

Արձանագրված է, որ կրակոցներն Ադրբեջանի կողմից են եղել։ Ես պահանջել եմ, որպեսզի այդ հարձակումը դադարի և խստագույնս հստակ կերպով դատապարտել եմ այդ գործողությունները, որոնք ըստ ինձ անհամաչափ են։ Յուրաքանչյուրը պետք է վերադառնա հանդարտեցման և հրադադարի։ Զորակցում եմ զոհերի ընտանիքներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել