Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր ՊԲ հյուսիս-արևելյան, իսկ ապա նաև հարավային ուղղություններում հակառակորդը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: Այս պահի դրությամբ մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են: Մի շարք ուղղություններում ՊԲ-ն ունի նկատելի հաջողություններ: Հակառակորդի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են:
Հավելենք, որ քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է․ «Նոր էլի ԱԹՍ խփեցինք»։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգի ոչնչացման մասին: