Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ Արա Զոհրաբյանի, Սիմոն Բաբայանի, Գևորգ Մկրտչյանի, Վրեժ Խաչիկյանի և Հայկ Հակոբյանի կազմով, 2020 թվականի սեպտեմբերի 29-ին այցելել է Արցախի Հանրապետություն և հանդիպումներ է ունեցել Արցախի փաստաբանների պալատի ներկայացուցիչ Էրիկ Բեգլարյանի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:
Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատից:
Փաստաբանների պալատը նաև կօժանդակի ադրբեջանական ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակչությանը և գույքին պատճառված վնասի արձանագրման փաստահավաք խմբի աշխատանքներին:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը՝ տեղում ծանոթանալով իրավիճակին, արձանագրում է խիզախ բնակչության և պաշտոնատար անձանց կազմակերպված համագործակցությունը: