Շահումյանի շրջանի, մասնավորապես Գետաշենի տարածքների վերաբերյալ սեպտեմբերի 29-ին համացացնում տարբեր լուրեր են շրջանառվում, որոնց մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, սահմանային իրավիճակը ներկայացնելիս ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց․ «Կոնկրետ ուղղություններով, կոնկրետ գործողությունները, հատկապես որոնք վերաբերում են մեր Զինված ուժերի հաջողություններին, առաջընթացներին, ես չեմ կարող մեկնաբանել, դրանք այնքան նպատակահարմար չենք գտնում այս պահին։ Մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում բնագծեր, բնակավայրեր շեշտելն այնքան էլ ճիշտ չէ»։
Նա նաև խոսեց թուրքական F16 կործանիչների մասին՝ նշելով, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, հակառակորդի կործանիչները խախտել են Հայաստանի Հանրապետության օդային սահմանը։
Մանրամասները՝ տեսանյութում