Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50359 դեպք, որոնցից.
- 44001-ն` առողջացած,
- 959-ը` մահվան ելքով, (նոր դեպքը 1-ն է)
- 5102 այս պահին փաստացի բուժում է ստանում:
- Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 297–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր 1 դեպք է գրանցվել)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 292193 թեստավորում։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 458 նոր դեպք և 152 առողջացած, կատարվել է 3146 թեստավորում։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 77 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։