Արդեն երրորդ օրն է, ինչ Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են ինտենսիվ մարտեր ընթանալ։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասաց այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ճեպազրույցի ժամանակ՝ ներկայացնելով ներկա իրավիճակը։
Քանի որ ճեպազրույցին մասնակցում են նաև միջազգային լրատվամիջոցներ, նրանց համար ևս մեկ անգամ Պողոսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը որոշակի հաջողություններ ունեցել է միայն առաջին օրը։ Արդեն սեպտեմբերի 28-ի գիշերը Պաշտպանության բանակը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը, ունենալ որոշակի առաջխաղացում, հաջողություններ, որոնք առ ասօր պահպանվում են։
«Անցած գիշեր Ադրբեջանի կողմից բոլոր հարձակվողական փորձերը փախողվել են և այս պահի դրությամբ Ադրբեջանի բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ։ Ցավոք սրտի, պետք է տեղեկացնեմ, որ Ադրբեջանի բանակը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը։ Գիշերն էլի օդում հայտնվել են հարվածային անօդաչու թռչող սարքերը, որոնցից երկուսը հաջողվել է խոցել»,-ասաց նա։
Նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ այժմ ենթակառուցվածքների առումով էական խնդիրներ չկան, շարունակվում է բնականոն աշխատանքը, խնդիրներ հիմանկանում ծագում են յան հատվածում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ։
«Մենք շարունակում ենք մեզ նետված մարտահրավերին դիմագրավել, պայքարում ենք և շարունակում ենք պայքարել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ շեշտել, որ Արցախը, ինչպես տասնամյակներ ի վեր, այսօր էլ խաղաղության կողմնակից է և մենք գտնում ենք, որ Արցախի հարցը պետք է, միանշանակ, լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։ Այստեղ ապրում են մարդիկ ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար և ոչ մի պատերազմն, ոչ մի ագրեսիա չի կարող մեզ հետ պահել մեր նպատակներից»,-ասաց Վահրամ Պողոսյանը։