Հետաքրքրության համար մի՛ հասեք Արցախ, քանի որ վտանգում եք բոլորին. Սոֆյա Հովսեփյան

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի ընկերներ և հայրենակիցներ, գրում եմ սա ակնկալելով, որ կհասկանաք խնդրանք-պահանջս: Հետաքրքրության համար մի՛ հասեք Արցախ, քանի որ վտանգում եք բոլորին: Փոքր մեքենաներով ծանրաբեռնելով ճանապարհը՝ ռիսկեր եք առաջացնում թե՜ երկրի, թե՛ զինվորի համար: Խնդրում եմ հումանիտար օգնության ֆոնին քաոսային իրավիճակ մի՛ ստեղծեք: Որևէ դեպքում, երբ ձեր կարիքը լինի, հաստատ ձեզ դիմելու ենք խնդրելով, որ հասնեք սահման՝ թեկուզ երեխաների բերեք, բայց այսօր այս անվերահսկելի իրավիճակով , խնդիր եք ստեղծում, թե Արցախի իշխանության համար , թե՛ ՀՀ -ի, թե որ ամենակարևորն է՝ բնակիչների ու զինվորների: Ապրանքները գնալու են նույն տեղը, ուստի կորդինացրեք և կիսատ 10 մեքենա գնալու փոխարեն ուղարկեք մեկ մեծ՝ ամբողջական բեռնված: Ես կիսվում եմ իմ օրինակով, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ դա է ճիշտ:

Մի ստիպեք, որ քայլեր ձեռնարկվեն և սահմանը այնքան խստացվի, որ երկու կողմերում էլ ավելի անանցանելի դառնան ճանապարհները:
Տղաներ, ձեր օգնության հերթը հասնելու է և եթե կարիքը լինի այդ պահին Արցախում լինելու, ապա հստակ կոչով ձեզ կդիմեն պատկան մարմինները:

Այս պահին իշխանությունները համագործակցված աշխատում են և ամեն կարիք՝ սկսած ծածկոցներից, ավարտած սնունդը, հասցնում են: Խնդրում եմ տեղաշարժը բացառապես կորդինացնել իրենց հետ: Պարենային պահեստներ կան նաև Երևանում և վստահ եղեք, որ եթե Արցախում կարիքը լինի, ապա ՊՆ անմիջապես կհասցնի: Խնդրում եմ այս պահին ուժերը կենտրոնացնել նաև այստեղի պարենային անվտանգությունը ապահովելու ուղղությամբ, եթե իհարկե ցանկություն ունեք աջակցելու և մի ծանրաբեռնեք այն ճանապարհները , որոնք շտապ օգնությամբ բերում են մեր զինվորներին:

Հուսով եմ իրար հասկացանք և մարդատար մեքենաների հոսքը չի սկսվի վաղ առավոտից:
Հարցերի կամ խնդիրների դեպքում դիմեք նաև ինձ:
Խուճապ մի՛ ստեղծեք բնակչության շրջանում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել