ՀՀ վարչապետը խոսել է Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ չի քննարկել պատերազմին ռուսական զորքերի միջամտելու հարցը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հայաստանը չի դիտարկում նաև հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի ներդրման հարցը, ասել է Փաշինյանը։

«Հայաստանը միշտ կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց հարցը չի լուծելու ի վնաս ազգային անվտանգության»,-նշել է նա։

Լուրը թարմացվում է

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով տեղի ունեցող զարգացումներին: ՌԴ նախագահը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի պահպանումն ու ապաէսկալացիայի ուղղությամբ քայլերի իրականացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել